211652_close_icon
views-count5823 դիտում article-date 21:22 15-10-2017

Անտոնիո Կոնտե. «Չելսիի» մոտ ծանր շրջան է

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ԱՊԼ-ի 8-րդ տուրում «Քրիսթալ Փելասից» կրած պարտությունից (1:2) հետո ընդգծել է վնասվածքների պատճառով թիմի կորուստները: «Կարծում եմ, որ այժմ մեր համար բարդ շրջան է սկսվել: Դժվար է խաղն առանց Մորատայի ու Կոնտեի սկսել: Սա դեռ քիչ է, թիմի համար կարևորագույն ևս մեկ խաղացող՝ Վիկտոր Մոզեսը նույնպես վնասվածք ստացավ: Հուսով եմ, գոնե նա շուտ շարք կվերադառնա: Երեք-չորս խաղացողների կորուստը մեծ պրոբլեմ է մեր համար: Բայց, չնայած դրան, մենք պետք է պայքարելու կամքը պահպանենք: Մեզ ծանրագույն մրցաշրջան է սպասվում, այդ իսկ պատճառով պետք է ներդնենք ուժերի 150%-ը: 100%-ը, ինչպես նախորդ մրցաշրջանում էր, չի բավարարի», ասել է Կոնտեն: 8 տուրից հետո «Չելսին» 13 միավորով 5-րդ տեղում է՝ 9 միավոր զիջելով առաջատար «Մանչեսթեր Սիթիին»:

Նմանատիպ նյութեր