211652_close_icon
views-count5714 դիտում article-date 23:06 14-10-2017

Մաքսիմ Մանուկյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և Արթուր Գրիգորյանը պարգևատրվել են «Արգիշտի առաջին» հուշամեդալով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի և երաժշտարվեստում ունեցած հաջողությունների համար Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին և Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և ղեկավար, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով: Սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ունեցած ակնառու հաջողությունների և տարած փայլուն հաղթանակների համար «Արգիշտի առաջին» հուշամեդալով է պարգևատրվել նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր