211652_close_icon
views-count31471 դիտում article-date 20:36 14-10-2017

Ավտովթար Աշտարակում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 3-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են Աշտարակի բնակիչ 29-ամյա Արման Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 35 NG 042 համարանիշի և Երևանի բնակիչ 35-ամյա Արման Գուլեյանի վարած Opel մակնիշի 35 AS 821 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ում գտնվող 3-ամյա Սվետլանա Առաքելյանը՝ ով ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների վարորդի աղջիկն է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր