211652_close_icon
views-count12716 դիտում article-date 20:55 14-10-2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնի միասնական թռիչքի մեկնարկի արարողությանը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-17-ը առաջին անգամ Երևանում անցկացվող «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնի միասնական թռիչքի մեկնարկի հանդիսավոր արարողությանը: Համերգային ծրագրով ուղեկցվող միջոցառման բոլոր մասնակիցների հիացական բուռն արձագանքների ներքո Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Բուլղարիայից և Լիտվայից փառատոնին մասնակցող օդագնացներն ու վիճակահանությամբ նախապես հաղթող ճանաչված մի քանի լուսանկարիչները և հեռուստաօպերատորները 14 օդապարիկներով հետզհետե բարձրացել են տոնախմբող Երևանի երկինք: Օդագնացները 90 րոպե տևողությամբ թռիչքներ կկատարեն Երևանի երկնքում: Իսկ ավելի ուշ Հանրապետության հրապարակում կրկին, անակնկալ վիճակահանությամբ, ճոպաններով կապված՝ սահմանափակ բարձրությամբ տեղային թռիչքներ կատարելու հնարավորություն կընձեռվի արդեն երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի և «Skyball» ընկերության կողմից կազմակերպված փառատոնն անց է կացվում գործընկեր կառույցների աջակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր