211652_close_icon
views-count1636 դիտում article-date 12:43 09-12-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսի բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերության և Ամերիաբանկի համատեղ նախաձեռնությամբ Երևանում բացված ցուցահանդեսն առաջին անգամ է կազմակերպվում տարածաշրջանում: Միջոցառման շրջանակում ներկայացվել են տարբեր երկրների ավելի քան 20 ինտերակտիվ ռոբոտ և հայկական ռոբոտատեխնիկայի լավագույն նմուշները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի և «Ռոբոտների կորպորացիա» ընկերության տնօրեն Իգոր Նիկիտինի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված ռոբոտների հնարավորություններին: Քաղաքապետին ներկայացնելով նախագծի նպատակն ու առանձնահատկությունները՝ Իգոր Նիկիտինը նշել է, որ Երևանում բացված ցուցահանդեսը այցելուներին հնարավորություն կընձեռի ծանոթանալ ճարտարագիտական մտքի նորույթներին՝ աշխարհի ամենատարբեր ծայրերից բերված ռոբոտների միջոցով: Նշվել է նաև, որ նախագծի կարևորագույն խնդիրներից է ուսուցումը, ուստի և դրան հատուկ ուշադրություն է դարձվում նախագծի բոլոր մակարդակներում` մասնակից ռոբոտների ընտրությանը, ուղեկցվող միջոցառումներին ու էքսկուրսիաներին: Հարկ է նշել, որ «Ռոբոտների շքերթն» առաջին անգամ կազմակերպվել է 2014թ. Մոսկվայում և դարձել ամենահաջողված ցուցահանդեսային նախագիծը Ռուսաստանի ողջ պատմության մեջ: Այնուհետ ցուցահանդեսը հյուրընկալվել է Սոչիում, Կրասնոդարում, Սանկտ Պետերբուրգում, Մինսկում և Եկատերինբուրգում: Երևանում ցուցահանդեսը կգործի ս.թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2016թ. հունվարի 10-ը, որի շրջանակում այցելուները կկարողանան անձամբ ծանոթանալ ներկայացված ռոբոտներից յուրաքանչյուրի հնարավորություններին, շփվել նրանց հետ, խաղալ, զվարճանալ, լուսանկարվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր