211652_close_icon
views-count4947 դիտում article-date 15:45 12-10-2017

Հարություն Մերդինյան. Այժմ հիմնական նպատակս Տոկիոյի օլիմպիական խաղերն է

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից Հարություն Մերդինյանն աշխարհի առաջնությունում նժույգթափեր վարժությունում 5-րդն էր: Նժույգի վարպետը գոհ է իր մրցելույթներից: Մարզիկն այս պարագայում ավելի շատ կարևորում է վարժության մաքուր կատարումը, քան զբաղեցրած տեղը. «Մարզիչներս ասացին, որ իմ առջև դրված առաջադրանքը կարողացել եմ լավ կատարել: Ես նույնպես գոհ եմ: Ինձնից կախված ամեն բան արել եմ: Որակավորման փուլում շատ երկար սպասեցինք վարժությունը կատարելուն, տեխնիկական խնդիրներ կային: Սառել էի, մի պահ քիչ էր մնում ընկնեի նժույգից: Բայց, երևի հենց լավ մարզավիճակում լինելու շնորհիվ կարողացա շտկել իրավիճակը, մեկ պտույտ կատարել ու շարունակել վարժությունը: Սովորաբար ես երկար ժամանակ չեմ կարողանում լավ մարզավիճակում լինել: Մոտ 15-20 օր, հակառակ դեպքում՝ ուսերս, ձեռքերս սկսում են ցավել, երևի տարիքից է: Մրցումներին լրջորեն սկսում եմ պատրաստվել մեկ կամ մեկ ու կես ամիս առաջ: Այժմ հիմնական նպատակս Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերն է: Չգիտեմ՝ որքանով կհաջողվի ուղեգիր ձեռք բերել: Առանձին գործիքների վրա ավելի բարդ է վարկանիշ վաստակելը, բայց պայքարելու եմ մինչև վերջ»,- ասաց Հարություն Մերդինյանը:

Նմանատիպ նյութեր