211652_close_icon
views-count40060 դիտում article-date 21:10 11-10-2017

Խոշոր ավտովթար Երևանում. «Գործարանային» մետրոյի հարևանությամբ BMW-ն բախվել է տրոլեյբուսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում` «Գործարանային» մետրոյի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի 14 US 760 համարանիշի ավտոմեքենան և թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկություններիմ զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Այս պահին դեպքի վայր է ժամանում նաև հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր