211652_close_icon
views-count8053 դիտում article-date 19:20 10-10-2017

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Քննարկվել են շրջաններում գյուղատնտեսության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Շրջվարչակազմերի ղեկավարները զեկուցել են ընթացիկ աշխատանքների մասին և ստացել Նախագահի համապատասխան հանձնարարականները դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր