211652_close_icon
views-count20679 դիտում article-date 23:59 09-10-2017

Հայաստանը Մոլդովայում կայացած երաժշտական միջազգային մրցույթից վերադարձել է 10 մրցանակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շաբաթ առաջ Մոլդովայի Քիշնև քաղաքում տեղի է ունեցել «Marul de Aur» «Golden Apple» երաժշտական միջազգային մրցույթը: Մրցույթին մասնակցել է 20 պետություն: Մասնակիցների թիվը հասել է 120-ի: Հայաստանը ևս մասնակցել է մրցույթին: Կատարողական արվեստի համաշխարհային ասսոցիացիան մրցույթում ներկայացրել է Լիլիթ Գևորգյանին, Արսեն Գևորգյանին, Ռիտա Հովհաննիսյանին, Արևիկ Սուջյանին և Արման Ղազարյանին: Յուրաքանչյուր մասնակից ներկայացել է էստրադային, ժողովրդական, ջազ և դասական անվանակարգերում: Հայաստանը մրցույթից վերադարձել է մեկ 3-րդ տեղով, յոթ 1-ին, և 2 « Գրան Պրի»-ով: Այս մասին մեր թղթակցին հայտնել է WAPA-ի նախագահ Արման Ղուկասյանը: Մրցույթի մշտական ներկայացուցիչ, WAPA-ի նախագահ Արման Ղուկասյանը և Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի վոկալի դասախոս Մերի Կարապետյանը եղել են ժյուրիի կազմում: «Գրան Պրի»-ի արժանացած մասնակիցները ստացել են ոսկե խնձորներ, իսկ 1-ին և 3-րդ տեղ զբաղեցրածները ՝ ոսկե մեդալներ: Ժյուրիի անդամների կազմում են եղել նաև Ռուսաստանի, Մոլդովայի, Իտալիայի, Խորվաթիայի, Ռումինիայի ներկայացուցիչները: Արման Ղուկասյանի խոսքով՝ մրցակցությունն ուժեղ է ընթացել, և ժյուրին դժվարացել է որոշման մեջ: Մրցույթից հետո Հայաստանի պատվիրակության ղեկավար Արման Ղուկասյանը հյուրընկալվել է տեղի ռադիոհեռուստաընկերություն: Նա հանդիպել է նաև Մոլդովայում Հայաստանի հյուպատոս Թաթուլ Դավոյանի հետ: Շնորհավորում ենք հայ մասնակիցներին և մաղթում նոր հաղթանակներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր