211652_close_icon
views-count14283 դիտում article-date 17:15 09-10-2017

Եզրափակվեց «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնի էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ ս. թ. հոկտեմբերի 8-ին Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում։ Մրցույթին մասնակցեցին մարզային փուլերի 25 հաղթողները` ազգային էպոսից ներկայացնելով տարբեր հատվածներ։ Առաջին հինգ մրցանակները շնորհվեցին ՀՀ Տավուշի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի տաղանդավոր էպոսասացներին, իսկ խրախուսական մրցանակները՝ բոլոր մասնակիցներին։ Հատուկ մրցանակի արժանացավ վեցամյա Արեգ Սիմոնյանը ՀՀ Գեղարքունիքի մարզից, ում ելույթն աչքի ընկավ էպոսասացության առանձնահատուկ կատարողական ձիրքով ու անմիջականությամբ։ Միջոցառումն ավարտվեց հայկական ավանդական երգերի ու պարերի կատարմամբ և լավաշ թխելու արարողությամբ։ «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնի իրականացումը նշանակալի իրադարձություն է հանրապետության մշակութային կյանքում: Այն նպաստում է ոչ միայն էպոսի, դրա կատարողական ավանդույթների պահպանմանը, այլև կենսունակության ապահովմանը, սերնդեսերունդ փոխանցմանը և հանրության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացմանը:

Նմանատիպ նյութեր