1669 դիտում
23:03 08-10-2018
Եզրափակվեց «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնի էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կայացավ ս. թ. հոկտեմբերի 6-ին, Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում։ Մրցույթի մարզային փուլին մասնակցեցին 200-ից ավել աշակերտներ, որոնցից 28-ը ընտրվել էին եզրափակիչ փուլին մասնակցելու համար:
Տարբեր տարիքի մասնակիցները հատվածներ ներկայացրեցին ազգային էպոսից։
Առաջին 3 մրցանակները շնորհվեցին ՀՀ Կոտայքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի տաղանդավոր էպոսասացներին, խրախուսական մրցանակները՝ ՀՀ Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Կոտայքի և Արագածոտնի 7 մասնակիցներին և պատվոգրեր` բոլորին։
Առաջին մրցանակի արժանացավ 14-ամյա Միլենա Մանասյանը` ՀՀ Կոտայքի մարզից, ում ելույթն աչքի ընկավ էպոսասացության առանձնահատուկ կատարողական ձիրքով ու անմիջականությամբ։ Երկրորդ և երրորդ մրցանակները շնորհվեցին 8-ամյա Կորյուն Մարգարյանին՝ Արագածոտնից և 12-ամյա Մանե Ղումաշյանին՝ Շիրակից:
«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնի իրականացումը նշանակալի իրադարձություն է հանրապետության մշակութային կյանքում: Այն նպաստում է ոչ միայն էպոսի, կատարողական ավանդույթների պահպանմանը, այլև կենսունակության ապահովմանը, սերնդեսերունդ փոխանցմանը, ինչպես նաև մարզային մշակութային կյանքի աշխուժացմանն ու հանրության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացմանը:
Նմանատիպ նյութեր
14520 դիտում
17:15 09-10-2017
Եզրափակվեց «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնը
Այս բաժնից
2821 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ
877 դիտում
10:29 10-01-2025
Մորուքը սափրած Փաշինյանը իր իսկ կողմից փչած խաղաղության օրակարգը պայթեցրեց. Արշակ Սարգսյան