211652_close_icon
views-count30792 դիտում article-date 12:00 09-10-2017

Ավտովթար Կոտայքի մարզում. Մայակովսկի գյուղում բախվել են Ford-ն ու Нива-ն, Нива-ն կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։25-ի սահմաններում Մայակովսկի գյուղի վարչական տարածքում բախվել են 28-ամյա Մարտին Հակոբյանի վարած Ford մակնիշի 35 DZ 840 համարանիշի և 40-ամյա Գոռ Սարգսյանի վարած ВАЗ 21213 մակնիշի 35 ԼZ 136 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով Нива-ն կողաշրջվել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Լևոն Զազյանն ու տեսուչ Ալեքսան Հակոբյանը։ Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ով վթարի վայրում ղեկավարում է աշխատանքները։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռոսգոստրախ» և «Նաիրի ինշուրանս» ընկերությունների ներկայացուցիչները։ Հետաքննիչի հանձնարարականով վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության։ Պարզվել է, որ նրանք ավտոմեքենան վարել են սթափ վիճակում։ [color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր