211652_close_icon
views-count71830 դիտում article-date 08:12 09-10-2017

Երևանում 18-ամյա վարորդը «Յաշիկ»-ով տապալել է երկաթե էլեկտրասյունն ու կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ 18-ամյա Արթուր Գևորգյանը իր վարած Mercedes G մակնիշի 06 GG 060 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման արդյունքում էլեկտրասյունը հիմքից պոկվել և շրջվել է իսկ Mercedes-ը կողաշրջվել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արատակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարատակի 7-րդ դասակի ծառայողները: Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Լուսանակրաները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր