211652_close_icon
views-count140222 դիտում article-date 10:13 08-10-2017

ՀՀ ոստիկանապետի հերթական անակնկալը միակողմանի ծնողազուրկ և սոցիալապես անապահով այն ընտանիքներին, որոնց տղաները ծառայում են Արցախի բանակում. այն ղեկավարում է ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ հերթական անգամ Ճանապարհային Ոստիկանությունը անակնկալ մատուցեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում ծառայող 22 զինվորների ծնողներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի, ՀՀ ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, Ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանի գլխավորությամբ ճանապարհային ոստիկանները Հայաստանի մարզերում բնակվող 22 ծնողների հետ, որոնք սոցիալապես անապահով են, գործազուրկ, իսկ մի մասն էլ՝ միակողմանի ծնողազուրկ զինվորների ծնող են, ուղևորվեցին Արցախի Հանրապետության Մատաղիսի զորամաս, որտեղ իրենց ծառայությունն են կատարում նրանց առյուծ զինվոր տղաները: Ճանապարհային ոստիկանները դատարկաձեռն չմեկնեցին զորամաս, նրանք այնտեղ անհրաժեշտ պարագաներ են փոխանցելու զինվորներին, ինչպես նաև սնունդ, քաղցրավենիք, լոգանքի և սափրվելու պարագաներ: Արդեն զորամասում ՀՀ ՃՈ պետ Ե. Կարապետյանը ծառայության ժամանակ արիությամբ, խիզախությամբ աչքի ընկնող մի քանի զինվորների փոխանցելու է ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գենրալ-գնդապետ Վ. Գասպարյանի կողմից տված հուշանվերներ, պատվոգրեր, որից հետո ծնողները հնարավորություն են ունենալու իրենց զինվոր բալեքին կարճատև տեսակցության շնորհիվ, որը տվել է զորամասի հմրամանատարը՝ տեսնեն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նմանատաիպ ակցիաները ՀՀ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանի կողմից ավանդույթ է դարձել, ավանդույթ է նաև Ճանապարհային ոստիկանների կողմից: Այսօր ծնողներին զորամաս իրենց բնակության վայրերից տեղափոխել են Ճանապարհային ոստիկանները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ծնողները ասում էին. «Մեզ համար անակնկալ էր այս ամենը: Տանը նստած էինք 2 օր առաջ, Գաի տղերքն եկան, թե՝ նախարարը հանձնարարել է, որպեսզի ձեզ մենք ուղեկցենք Երևան, որտեղից էլ ձեզ ուղեկցելու են զորամաս՝ ձեր երեխային տեսնելու»: Մի քանի ծնողներ էլ ասում էին. «Մեր երեխաները 1-1,5 տարի է՝ ծառայում են և պրիսյագից հետո հնարավորություն չենք ունեցել այցելելու մեր երեխեքին: Շատ գոհ ու երախտապարտ ենք Վլադիմիր Գասպարյանից, Եգոր Կարապետյանից, Նորիկ Սարգսյանից, բոլորիցդ, որ այդ հնարավորությունը ընձեռնեցիք մեզ: Թող Աստված խաղաղություն տա մեր երկրին, սահմաններին և Աստված թող պաշտպան լինի ձեր բոլոր զավակներին, մեր սահմաններն անառիկ պահող սպային, զինվորին: Ինչքան էլ մեր երախտագիրությունն ասենք, քիչ է, հավատացեք, մինչև մեր կյանքի վերջ չենք մոռանա ՀՀ ոստիկանապետի, Գաի պետի և մյուսների անակնկալը՝ Մեծ հային վայել այս քայլը»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 629+
629+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր