211652_close_icon
views-count56344 դիտում article-date 21:59 06-03-2019

Ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայողների անակնկալը՝ Խարբերդում բնակվող սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 6-ին, ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայողները վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի, Երևան քաղաքի վարչության ԱԳ և ԸԲԿԲ պետ, ոստիկանության մայոր Տիգրան Խաչատուրյանի գլխավորությամբ կազմակերպել էին տոնական միջոցառում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառման գլխավոր հյուրերն էին Խարբերդում բնակվող Սիրոյանների բազմազավակ ընտանիքը: Նրանք ունեն 7 զավակ և ամենափոքրի՝ 1 ամյա Նարեկի ծննդյան օրն էր այսօր, ինչի առիթով էլ Ն. Դուրյանի մտահաղացմամբ տեղի ունեցավ հրաշալի այս միջոցաոռւմը: Միջոցառմանը ներկա էին Նարեկի մայրիկը, տատիկը և մյուս քույրերն ու եղբայրները։ Միջոցառումը անցկացվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող «Մանկան մոլորակ» մանկական սրճարանում, որտեղ երեխաները մինչև տոնական սեղանի առջև նստելը, ոստիկանների հետ խաղացին մանկական խաղեր, այնուհետև երեխաների համար կազմակերպեցին տոնական համերգ՝ սիրված մուլտֆիլմերի հերոսների կերպարներով: Տոնական տորթը կտրեց տան ավագը՝ տատիկը, իսկ երեխաներն էլ իրենց զգում էին իսկապես Մանկան մոլորակում: Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ այս միջոցառման կազմակերպման գաղափարը ողջունել է նաև ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, իսկ նման միջոցառումներ հասարակության կողմից սիրված ոստիկանության գնդապետ Ն. Դուրյանի կողմից բազմաթիվ անգամներ են կազմակերպվել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 210+
210+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր