211652_close_icon
views-count109394 դիտում article-date 13:09 07-10-2017

Երևանում թափառող շների պատճառով 21-ամյա վարորդը ավտոմեքենայով դարձել է վթարի պատճառ. ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ВАЗ 21144 մակնիշի 11 ZZ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ, 21-ամյա Ռուբեն Սարգսյանը 15 թաղամասում՝ Գևորգ Չաուշի արձանի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածներին, այնուհետև մի քան ծառերի և գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է թափառող շների հայտնվելը ավտոմեքենայի առաջ, ու վարորդը շներին վրաերթի չենթարկելու համար հավանաբար կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչից հետո տեղի է ունեցել վթարը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր