211652_close_icon
views-count39936 դիտում article-date 23:20 05-10-2017

Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են Ալավերդիում 2 եղբայրներին դանահակարողի ինքնությունը. նրան որոնում են

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության, Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզել են հոկտեմբերի 3-ին Ալավերդի բժշկական կենտրոն տեղափոխված Վահե և Վաչե Բարսեղյաններին դանակահարած անձի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը ժամը 00:30-ի սահմաններում Օձուն գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել եղբայրների և նույն գյուղի բնակիչներ, 25-ամյա Եղիշե Մադոյանի և 24-ամյա Աշոտ Մակիչյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել Վահե և Վաչե Բարսեղյաններին: Փաստի առթիվ նույն օրը ՀՀ քր. օր. 112 հոդ. 1-ին մասով քննչական բաժնում հարուցվել է քր. գործը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ա. Մակիչյանին հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/04/1078967/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ «հետույքի արյունահոսող և գոտկային շրջանի կտրած-ծակած վերքերով» իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի, իսկ կարճ ժամանակ անց՝ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող ու ազդրի կտրած վերքերով» ախտորոշմամբ էլ՝ մեկ այլ քաղաքացի։ Հիվանդանոց էին մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ։ Հիվանդանոց էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորներն են Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչներ՝ 35-ամյա Վահե Բարսեղյանն ու 28-ամյա Վաչե Բարսեղյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր