211652_close_icon
views-count31227 դիտում article-date 11:04 21-03-2019

Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու մասնաճյուղից 20 հազար դոլար գողացողի ինքնությունը. կասկածյալը նշված ինկասացիայի 32-ամյա վարորդն է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 20-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի) գլխավորությամբ, Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (Կումայրի ոստիկանապետի գլխավորությամբ) համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչների հետ կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, բացահայտել են մարտի 19-ին Շիրակի մարզում «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու մասնաճյուղից 20 հազար ԱՄՆ դոլար գողանալու դեպքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գողությունը կատարելու կասկածանքով Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները որոնում են Գյումրի քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Տարոն Պապոյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով վերջինը աշխատում է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու մասնաճյուղում՝ որպես վարորդ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Տ. Պապոյանին և գողացված գումարը հայտնաբերոլու ուղղությամբ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/20/1120205/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել էր քրեական գործ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված քրգործը հարուցվել էր մարտի 19-ին 60-ամյա Վալերի Սարգսյանի դիմումի փաստով։ Վերջինս ոստիկանության Շիրակի մարզային վարչություն էր դիմել և հայտնել, որ մարտի 18-ին, ժամը 12։00-ի սահմաններում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի Երևան քաղաքի Նոր Նորքի մասնաճյուղից «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու մասնաճյուղի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի Շիրակի մասնաճյուղ են տեղափոխել խոշոր չափի գումար։ Վ. Սարգսյանը հայտնել էր նաև, որ աշխատանքային օրվա ավարտվելու պատճառով իրենք չէին հասցրել տեղափոխված գումարը հանձնել բանկին և այն ի պահ էին հանձնել «Հայինկասացիա»-ի Գյումրիի մասնաճյուղի՝ Գայի 7 հասցեում գործող պահոցում։ Ժամը 10։00-ին իրենք նշված պարկը հանձնել էին «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ին և բանկում պարկը բացելուց հետո պարզվել էր, որ խոշոր չափի գումարի փոխարեն պարկում առկա են «Հայբիզնեսբանկ» գրառմամբ դրամի կապոցների պիտակներ։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպեևատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև քննչական խումբը՝ քննիչ Նազարյանի գլխավորությամբ, ում կողմից էլ հարուցվել էր քրեական գործ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր