211652_close_icon
views-count2010 դիտում article-date 21:44 05-10-2017

Պաշտպանության նախարարը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է պաշտպանական համագործակցության հեռանկարները

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է այցով Հայաստանում Հանրապետությունում գնտվող Եվրամիության քաղաքական և անվտանգության կոմիտեի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրամիություն միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում կողմերի պաշտպանական համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, կարևորվել է առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին համահունչ լուծելու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր