3537 դիտում
21:00 08-11-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ՀԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է հետագա համագործակցության հեռանկարները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին` հետագա համատեղ ծրագրերը քննարկելու նպատակով:
Կարևորելով Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում կատարվող ծրագրերը` նախարարը, մասնավորապես, բարձր է գնատահել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին և երկրորդ ծրագրերի (CARMAC) արդյունավետությունն ու բարեհաջող ընթացքը:
««Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը կարևոր նշանակություն ունի մեր երկրում անասնապահության զարգացման համար, և այս հաջողություններն ամրապնդելու համար և հաշվի առնելով համայնքներում ծրագրի պահանջարկը` կարծում եմ, հարկավոր է ապահովել դրա շարունակականությունը», - նշել է Իգնատի Առաքելյանը:
Անդրադառնալով մեր երկրում գյուղատնտեսության ներկա իրավիճակին և ոլորտում առկա խնդիրներին` նախարարը նշել է, որ ոլորտի կայուն զարգացման ապահովման համար այսօր անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել հատկապես այն ֆերմերներին, որոնք բիզնես-մոտեցում կցուցաբերեն խնդիրների լուծման ուղղությամբ, ինչը թույլ կտա հաջողությամբ իրականացնել կառավարության կողմից մշակվող ռազմավարական ծրագրերն ու ապահովել աշխատանքի բարձր արդյունավետություն:
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին համակարծիք էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ առ այն, որ Հայաստանում ագրարային բնագավառի հետագա զարգացման համար անհրաժեշտ է վերանայել համագործակցության առանցքային ուղղությունները` ծրագրերում ավելի ակտիվորեն ներգրավելով ձեռնարկատիրական մտածելակերպով ֆերմերներին:
Շեշտելով, որ գյուղատնտեսության ոլորտը միշտ եղել է Համաշխարհային բանկի առաջնահերթությունների շարքում` երևանյան գրասենյակի ղեկավարը վերահաստատել է բանկի պատրաստակամությունը շարունակել փոխգործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ` ակնկալելով աջակցությունը մշտադիտարկման և գնահատման գործողությունների իրականացման հարցում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականության մշտադիտարկման և գնահատման, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցության նվազեցման վերաբերյալ դրամաշնորհային ծրագրերի իրականացման հնարավորությանը:
Զրույցի ընթացքում քննարկվել են անասնաբուծությանը, անասնաբուժությանը, արոտների ջրարբիացմանը, նորագույն տեխոլոգիաների ներմուծմանն ու ներդրմանը և գյուղատնտեսության ոլորտին առնչվող այլ հարցեր ևս:
[b]
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1039 դիտում
15:28 15-12-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ՀԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է հետագա համագործակցության ծրագրերը
1354 դիտում
23:09 23-11-2018
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հետ քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները
Այս բաժնից
499 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
676 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
685 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը