211652_close_icon
views-count4008 դիտում article-date 20:08 04-10-2017

Համակարգիչն է ընտրում այն ընկերություններին, որտեղ ՊԵԿ-ը պետք է ստուգումներ կատարի. Վարդան Հարությունյան

Բոլոր ընկերություններում ստուգման կանոնակարգը հաստատվում է տարեկան ծրագրում, որի վրա գործուն միջամտություն ՊԵԿ–ը չունի: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանը, անդրադառնալով «Մուլտի Գրուպ» և «Քեթրին» ընկերություններում կատարվող ստուգումներին: Պեկ նախագահը նշեց, որ չի գտնում, թե պետությունը պետք է միջամտի բիզնեսի գործունեությունը և առավել ևս դա ՊԵԿ-ի գործը չէ: Նրա խոսքով`համակարգիչն է որոշում, թե որոնք են ռիսկային ընկերությունները: «Համակարգն ընտրում է ռիսկային ընկերություններին, որտեղ պետք է կատարվեն որոշակի ստուգումներ: Նշված ընկերությունները նախորդ տարվա վերջին ներգրավվել են ստուգումների ցանկի մեջ և դրա համար պետք է ստուգվեն, որևէ խնդիր, արտառոց բան չկա»,- ասաց Վարդան Հարությունյանը և ընդգծեց, որ ստուգումների ցանկը հրապարակվում է:

Նմանատիպ նյութեր