211652_close_icon
views-count51039 դիտում article-date 19:01 04-10-2017

Տարօրինակ գողություն Երևանում. թալանչիները հագուստի խանութից տարել են միայն կանացի ներքնազգեստներ՝ մերկացնելով նաև մանեկեններին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին ժամը 19:30-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում տարօրինակ գողություն է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտայի թիվ 29 շենքի 1-ին հարկում գտնվող հագուստի խանութից գողացել են մոտ կես միլիոն դրամ արժողության կանացի ներքնազգեստներ: Գողը կամ գողերը նշված խանութ են մտել պատուհանից և անգամ գողացել են մանեկենների վրա հագցրած կանացի ներքնազգեստները: Խանութում ավելի շատ թանկարժեք հագուստներ ու իրեր են եղել, սակայն տաօրինակ գողերին «գերել են» ներքնազգեստները: Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր