211652_close_icon
views-count3868 դիտում article-date 12:05 04-10-2017

Սիրիայում ռուսական ավիացիան ոչնչացրել է «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման հրամանատարական կազմին

Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հատուկ օպերացիայի արդյունքում սպանվել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հրամանատարական կազմի անդամներին։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «ՌԴ ՊՆ-ի հատուկ օպերացիայի արդյունքում ոչնչացվել են «Ջեբհաթ ան-Նուսրա» միջազգային ահաբեկչական խմբավորման հրամանատարության մի շարք անդամներ»,-ասել է Կոնաշենկովը։ Խմբավորման ղեկավար Աբու Մուհամմեդ ալ-Ջուլիանին զրկվել է ձեռքիերից և գտնվում է ծայրհեղ ծանր վիճակում։ Նշենք, որ խմբավորման գրոհայինները սեպտեմբերի 18-ին հարձակվել էին Իդլիբ նահանգի անվտանգ գոտու սահմանին, որտեղ տեղակայված է ռուսական կողմի դիտակետը։

Նմանատիպ նյութեր