211652_close_icon
views-count3233 դիտում article-date 12:18 03-10-2017

Ռուսական ավիացիան Սիրիայում ոչնչացրել է ԻՊ-ի 7 դաշտային հրամանատարների

Ռուսական օդուժը վերջին 2 օրերի ընթացքում Սիրիայում՝ Եփրատի արևելյան ափին, ոչնչացրել է «Իսլամական պետության» 7 դաշտային հրամանատարների; Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria novosti-ն, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Հաղորդվում է, որ նրանց մեջ է Ղազախստանից Սիրիա մեկնած Աբու Իսլամ ալ-Կազակին, ով համակարգում էր Եփրատի երկայնքով ԻՊ-ի գրոհները։ Ընդհանուր հաշվով՝ ԻՊ-ը կորցրել է 304 գրոհայինի, վիրավոր է 170 հոգի։ Բացի այդ, ոչնչացվել է արտասահմանցի վարձկանների հավաքագրման ու մարզումների կենտրոնը, խմբավորման 9 հենակետ, 8 տանկ, 3 ականանետային համալիր, 17 ավտոմեքենա՝ հագեցած զենիթային համակարգերով, գնդացիրներով և այլ սպառազինություններով, 4 զինպահեստ։

Նմանատիպ նյութեր