211652_close_icon
views-count100143 դիտում article-date 18:56 01-10-2017

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Բժշկական համլասարանի հնդիկ ուսանողները Nissan-ով մոտ 100 մետր գլորվելով հայտնվել են ձորում.4 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:43-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում Nissa Teana մակնիշի 001 VV 24 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Ջերմուկ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր միքանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ձորից և օպերտաիվորեն դեպքի վայր ժամանած Արարատի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել նրանց, որից հետո տեղափոխել է Արարատի բժշկական կենտորն: Վիրավորները՝ 2 տղա են 2 աղջիկ ովքեր 18-20 տարեկան են և երկուսը գտնվաում են ծայրահեղ ծանր վիճակում ու տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայ են ժամանել Արատակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավքավածներն ասում էին, որ վիրավորները ազգությամբ հնդիկ են , սովորում են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և նրանց հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Տ. Գրիգորյանը: Նրանք վարձույթով վերցրել են Nissan-ը մեկ այլ ավտոմեքենա էլ վերցրել են իրենց մյուս ընկերները և ուղևորվելիս են եղել դեպի Ջերմուկ ու դեռևս անհայտ պայամաններում Nissan- ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր