211652_close_icon
views-count5719 դիտում article-date 22:10 30-09-2017

Եգիպտոսի բնաչությունը տասը տարում ավելացել է 22 միլիոնով

Եգիպտոսի կենտրոնական պետական վիճակագրական ծառայության ղեկավար Աբու Բաքր ալ-Հինդին՝ հայտնելով նոր մարդահամարի տվյալները հայտարարել է, որ երկրի բնակչությունը 2017 թվականին հասել է 94.8 միլիոնի: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` 2007 թվականի մարդահամարից հետո երկրի բնակչությունն ավելացել է 22 միլիոնով: Իսկ վերջին 30 տարվա ընթացքում բնակչության թվի աճը կազմել է 96.5 տոկոս: «Եգիպտոսում և դրա սահմաններից դուրս բնակվող եգիպտացիների թիվը կազմում է 104,2 մլն մարդ»,- ասել է ալ-Հինդին: Վիճակագրությունը ցույց է տվել, որ Եգիպտոսը շարունակում է մնալ աշխարհի ամենաերիտասարդ երկրներից մեկը. ցանկացած երրորդ եգիպտացի 15-34 տարեկան է:

Նմանատիպ նյութեր