87513 դիտում
23:27 28-09-2017
Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. Ոստիկանությունը հետաքննություն է սկսել 3 օրական երեխայի առևանգման փաստով
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել նորածին երեխայի առևանգման փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 23-ին 42-ամյա Գյուլիզար Գ.-ն Վաղարշապատի Ոստիկանություն բողոք է ներկայացրել, որ իր երեխային ՝ 1 ամսական Միշել Գ.-ին այս տարվա ապրիլին Երևան քաղաքում Մարգարյան փողոցի թիվ 6/2 հասցեում գտնվող Արմենիա բժշկական կենտրոնի ծծնդատան մոտ պատահական տաքսի ավտոմեքենայից անհայտ անձինք առևանգել են և ինքը ոչ մի տեղեկություններ չունի:
Իսկ օրեր անց նա ոստիկաններին հայտնել է, որ երեխային առևանգել են 45-ամյա Դվիտրի Զ.ն և նրա կինը՝ 33-ամյա Իննա Ղ.-ն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրականում երեխայի առևանգում տեղի չի ունեցել, այլ նրա մայրը երեխայի ծնվելուց 3 օր անց 50 հազար դրամով հանձնել է ամուսիններ՝ Դմիտրի Զ.-ին և Իննա Ղ.-ին, ովքեր ամիսներ շարունակ հոգ են տարել երեխայի մասին և անգամ կա Էջմիածնի քաղաքապետարանի հոգաբարձուների խորհրդի որոշումը:
Այդ փաստը հետաքննությունը պարզում է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: