211652_close_icon
views-count7200 դիտում article-date 15:30 28-09-2017

Լևոն Արոնյան. Այժմ ամեն ինչ այլ է լինելու

Թբիլիսիում Աշխարհի Գավաթը [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/27/1078409/]նվաճելուց[/url] հետո Հայաստան վերադառնալով, Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մամուլի ասուլիս տվեց, որտեղ անդրադարձավ իր փայլուն հաղթանակին: «Այս մրցաշարն ինձ համար հավակնորդների մրցաշարին մասնակցելու վերջին հնարավորությունն էր: Հակառակ դեպքում դա կնշանակեր աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարած տարիների կորուստ: Աշխարհի գավաթի խաղարկությունը լարված էր, և ուրախ եմ, որ կարողացա մինչև վերջ դիմանալ: Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ դիմակայությունը շատ ծանր դասավորվեց: Դասական շախմատում ամեն ինչ նորմալ էր ընթանում, բայց արագ շախմատի առաջին պարտիայում կրած պարտությունից հետո, որտեղ շատ վատ խաղացի, նյարդերի պայքար սկսվեց: Դրանով են պայմանավորված հետագա պարտիաների ցածր որակը և մեծաքանակ սխալները: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն իմ խաղը համեմատեց աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի խաղաոճի հետ: Նման համեմատությունը մեծ պատիվ է ինձ համար, քանի որ նա հանճարեղ շախմատիստ է: Իմ կարծիքով ես մի փոքր ավելի տաքարյուն եմ, և դա ինձ միշտ խանգարում է: Մրցաշարի ընթացքում աշխատում էի շատ զբոսնել, զբաղվում էի սպորտով, շփվում էի մտերիմ մարդկանց հետ: Եթե չլիներ հարազատների և ընկերների, հատկապես Արիանայի աջակցությունը, չէի հաղթի: Մոտ մեկ տարի ինձ ուղեկցում էին շախմատային անհաջողությունները: Բայց այդ ժամանակահատվածն օգնեց ինձ ամրապնդել ուժերս, հասկանալ՝ ով է իրոք իմ կողքին: Փետրվարին, երբ վերադարձա հերթական մրցաշարից, ապագայի հետ կապված լուրջ խոսակցություն եղավ Արիանայի հետ և դա օգնեց որոշ բաներ վերանայել: Պատրաստվում եմ հետագայում էլ լրջորեն աշխատել, որպեսզի հասնեմ գլխավոր նպատակիս՝ շախմատային թագին: Հավակնորդների մրցաշարում հիմնականում անհաջող եմ հանդես գալիս, բայց այս անգամ ամեն ինչ պետք է այլ լինի: Շնորհակալություն նրանց, ովքեր շարունակեցին հավատալ ինձ»,- ասաց Լևոն Արոնյանը:

Նմանատիպ նյութեր