211652_close_icon
views-count4250 դիտում article-date 21:30 27-09-2017

Երևանում կայացել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Երևանում կայացել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը։ Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ղազախական կողմի համանախագահն է Ղազախստանի ներդրումների և զարգացման նախարար Ժենիս Կասիմբեկը։ Նիստը վարել են․ հայկական կողմից՝ ՀՀ ԱԳՆ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը, ղազախական կողմից՝ Ղազախստանի ներդրումների և զարգացման փոխնախարար Երլան Խաիրովը։ Նիստին մասնակցել են Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը։ Նիստի ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական, գյուղատնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի և այլ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նիստի շրջանակում անց է կացվել երկու երկրների գործարար շրջանակների հանդիպում-քննարկում: Քննարկումների արդյունքում ստորագրվելու է նիստի արձանագրությունը և, ըստ ոլորտների, սահմանվելու են հայ-ղազախական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ անելիքները: Լրացուցիչ տեղեկատվություն․ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և այլ բնագավառներում համագործակցության հարցերը համակարգելու նպատակով: ՀՀ վարչապետի 2016թ. նոյեմբերի 23-ի թիվ 1102-Ա որոշմամբ, համատեղ հանձնաժողովի հայկական մասի նախագահ է նշանակվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: 2016թ. հոկտեմբերի 6-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացել է միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը:

Նմանատիպ նյութեր