211652_close_icon
views-count4226 դիտում article-date 15:59 27-09-2017

Թալիբները փորձել են սպանել Աֆղանստանում գտնվող ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին

«Թալիբան» ծայրահեղական շարժումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի ուղղությամբ հրթիռների արձակման պատասխանատվությունը։ Ինչպես հայտնել է Tolo News-ը, թիրախը եղել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը, ով այսօր չհայտարարված այցով ժամանել է Քաբուլ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ օդակավակայանի ուղղությամբ և նրա մերձակայք է արձակվել մինչև 30 հրթիռ՝ նպատակ ունենալով ոչնչացնել նաև մոտակայքում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազան։ Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ Քաբուլ է ժամանել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը։ Նրանք հանդիպումներ են անցկացնելու Աֆղանստանի նախագահ Ղանիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նմանատիպ նյութեր