211652_close_icon
views-count138655 դիտում article-date 09:39 27-09-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. 37-ամյա վարորդը Volkswagen-ով մխրճվել է MAN քարշակի մեջ. մահացածի դին դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի բնակիչ՝ 37-ամյա Սարգիս Մարտիրոսյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 34 CP 334 համարանիշի ավտոմեքենայով Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 21/5 հասցեի դիմաց բախվել է աջ մայթեզրին կայանված Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Արամայիս Գրիգորյանին պատկանող MAN մակնիշի 35 FV 197 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ի ուղևորուհի՝ 58-ամյա Նարինե Մարտիրոսյանը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները։ Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբերը։ Իսկ 29-ամյա Լիլիթ Հարությունյանը և 9-ամյա Արմինե Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ հրամանատար Արման Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր