211652_close_icon
views-count106638 դիտում article-date 09:33 26-06-2018

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի 22-ամյա կրտսեր սերժանտը Nissan-ով մխրճվել է բեռնատար քարշակի մեջ. վարորդի դին դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 22-ամյա Վ. Կուլակովը իր վարած Nissan X-Trail մակնիշի 26 RՍ 777 համարանիշի ավտոմեքենայով Բուլվարային թաղամասում մխրճվել է թիվ 27 հասցեի դիմաց կայանված բեռնատար քարշակի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, սակայն տեղում պարզվել է, որ մահացածը ծառայում է Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայում և փաստի առթիվ քննությունը վարելու են ՌԴ ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փարկարարները ՌԴ զինվորականների հետ հատուկ տեխնիկայի և վերամբարձ կռունկի միջոցով նոր կարողացել են դին դուրս բերել ավտոմեքենայից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր