211652_close_icon
views-count48290 դիտում article-date 21:17 26-09-2017

Կրասնոդարում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կա 6 զոհ

Կրասնոդարում ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով մահացել է 6 մարդ: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` կա 24 վիրավոր: Փրկարարների խոսքերով` Մոսկվայի ժամանակով 01.20-ին տեղեկություն է ստացվել, որ «Դոն» ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար: Իրար են բախվել King Long մակնիշի ավտոբուսը և Man մակնիշի բեռնատարը: Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են: Դեպքի վայրում աշխատում է 56 փրկարար և 18 մարտական հաշվարկ:

Նմանատիպ նյութեր