211652_close_icon
views-count79672 դիտում article-date 20:02 26-09-2017

Երեկ դատարանի կողմից կալանավորված Մուրացանի հիվանդանոցի բժիշկը Վարդաշենի բանտում հացադուլ է հայտարարել

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 41-ամյա Արման Հակոբյանի նկատմամբ, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 311.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (կաշառք ստանալը առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Աննա Մաթևոսյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բացարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Հակոբյանը դատարանից տեղափոխվել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ հացադուլ է հայտարարել: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և պնդում է, որ իրեն փորձում են զրպարտել:: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել 2 տարի առաջ ինչ-որ փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում և նա աշխատում է Մուրացանի հիվանդանոցում: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր