211652_close_icon
views-count111330 դիտում article-date 15:55 26-09-2017

Տեղեկությունները, թե «Մուսալեռ» ռեստորանում հանդիպել են Վստրեչի Ապերը, Դոն Պիպոն ու Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, սուտ է. լուրը հերթական զառանցանքն է

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Meganews.am էլեկտրոնային լրատվամիջոցը տեղեկություն էր տարածել Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի և հանրությանը հայտնի Վստրեչի Ապերի՝ իբրև թե հանդիպման մասին, որը տեղի է ունեցել «Մուսալեռ» ռեստորանային համալիրում՝ Արթուր Ասատրյանի, հանրությանը ավելի շատ հայտնի Դոն Պիպոյի կազմակերպած խնջույքի ժամանակ։ Նշված լրատվամիջոցը, հղում անելով իր «լավատեղյակ» աղբյուրին կամ աղբյուրներին, տեղեկացրել է, որ Գ . Վարդանյանը դիմել է Վստրեչի Ապերին, որպեսզի ինչ-որ հարցերում վերջինս իրեն սատարի։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Ավելին, «Վստրեչի Ապեր» մականվամբ Ա. Վարդանյանը ոչ մի մտերիմ ու անձնական հարաբերություններ չի ունեցել և չունի Գոռ Վարդանյանի հետ և այդ տեղեկությունները հերթական զառանցանքներն են՝ ուղղված թե Գ. Վարդանյանի, թե Վստրեչի Ապերի և թե Դոն Պիպոյի հասցեին։ Ա. Վարդանյանը անգամ չի եղել նշված լրատվամիջոցի հայտնած ռեստորանային համալիրում, հետևաբար, եթե մարդը այնտեղ չի եղել, ի՞նչ հանդիպման ու հարցեր քննարկելու մասին կարող է խոսք լինել։

Նմանատիպ նյութեր