211652_close_icon
views-count71094 դիտում article-date 15:02 26-09-2017

Խոշոր հրդեհ Լոռու մարզում. 40-ամյա անասնապահը կրել է 50 մլն դրամի վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղում անասնագոմ է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մի քանի մարտական հաշվարկով։ Հրշեջները գյուղացիների հետ գրեթե մինչև կեսգիշեր, իսկ հետո արդեն այսօր՝ սեպտեմբերի 26-ի վաղ առավոտյան պայքարել են նույն գյուղի բնակիչ՝ 40-ամյա Սիմոն Բարսեղյանին պատկանող անասնագոմի տանիքում, ինչպես նաև այնտեղ գտնվող 5 հազար հատ խոտի հակերում, անասնագոմին հարակից խոտի պահեստարանի տանիքում գտնվող 7 հազար հատ խոտի հակերում առաջացած հրդեհի դեմ։ Խոշոր հրդեհի հետևանքով այրվել են նաև տրանսպորտային միջոցներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով Ս. Բարսեղյանը կրել է մոտ 50 մլն դրամի վնաս, իսկ հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել անասնագոմում հոսանքի լարերի կարճ միացումը։ Փաստի առթիվ Ոստիկանության Տաշիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել, իսկ նյութերով զբաղվում է ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր