211652_close_icon
views-count6558 դիտում article-date 13:37 26-09-2017

Չեմպիոնների լիգա. Այսօր կկայանա 8 հանդիպում, «Ռեալը» քննություն կհանձնի Դորտմունդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրը: Խաղային առաջին օրը 8 հանդիպում կկայանա E, F, G, H խմբերում: Օրվա գլխավոր հանդիպումը կկայանա Դորտմունդում, որտեղ Գերմանիայի Բունդեսլիգայի առաջատար, փայլուն արդյունքներ ցուցադրող «Բորուսիան» կընդունի բարդ ժամանակներ ապրող «Ռեալին»՝ ՉԼ-ի գործող գավաթակրին: Տեսնենք, թե արդյո՞ք Զինեդին Զիդանի թիմը կկարողանա դուրս գալ խաղային ճգնաժամից: Հետաքրքիր հանդիպում է սպասվում նաև Մանչեսթերում, որտեղ ԱՊԼ-ի առաջատար, վերջին հանդիպումները միայն խոշոր ու չոր հաշիվներով հաղթող «Սիթին» ընդունելու է Ուկրաինայի չեմպիոն «Շախտյորին», որը առաջին տուրում անակնկալ հաղթանակ տարավ իտալական ուժեղագույն թիմերից մեկի՝ «Նապոլիի» նկատմամբ (2:1): [b]Չեմպիոնների լիգա, 2-րդ տուր [/b] [b]E խումբ[/b] «Սպարտակ» - «Լիվերպուլ» «Սևիլիա» - «Մարիբոր» [b] F խումբ[/b] «Նապոլի» - «Ֆեյենորդ» «Մանչեսթեր Սիթի» - «Շախտյոր» [b]G խումբ[/b] «Բեշիկթաշ» - «Լայպցիգ» «Մոնակո» - «Պորտու» [b]H խումբ[/b] ԱՊՕԵԼ - «Տոտենհեմ» «Բորուսիա» (Դորտմունդ) - «Ռեալ» Բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր