211652_close_icon
views-count3531 դիտում article-date 14:15 26-09-2017

Փհենյանը Սեուլից գողացել է բալիստիկ հրթիռային գործարկման տեխնոլոգիան. ԶԼՄ-ներ

Հյուսիսային Կորեայի հետախուզությունը կոտրել է Հրվ. Կորեայի սպառազինություններ արտադրող ընկերություններից մեկի սերվերը և գողացել ստորջրյա նավերից բալիստիկ հրթիռներ արձակելու տեխնոլոգիան։ Այդ մասին այսօր հայտնել է սեուլյան թերթերից մեկը՝ վկայակոչելով երկրի ԶՈւ-ում իր աղբյուրին։ Թերթի տվյալներով՝ գողացեն են նաև, այսպես կոչված, «սառը ստարտ»-ի տեխնոլոգիան, երբ հրթիռն արձակվում է ստորջրյա նավից՝ ճնշված գազի միջոցով։ Նշվում է, որ Փհենյանը ավելի վաղ նման տարբերակով բալիստիկ հրթիռների փորձարկումներ կատարել է։ Միևնույն ժամանակ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը ոչ հերքել և ոչ էլ հաստատել է դեպքը։ «Մենք չենք մեկնաբանում այն, ինչը մեծ նշանակություն ունի անվտանգության տեսանկյունից»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր