211652_close_icon
views-count1980 դիտում article-date 13:49 26-09-2017

Հունաստանի ԶԼՄ-ները 24-ժամյա գործադուլ են սկսել

Հունաստանի ողջ տարածքում այսօր առավոտվանից սկսվել է ԶԼՄ-ների 24-ժմյա գործադուլը, հաղորդում է Ria Novosti-ն։ Վերջիններս իշխանություններից պահանջում են պահպանել հավելյալ սոցիալական ապահովագրության համակարգը, դադարեցնել զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների աշխատանքային և սոցիալական իրավունքների ոտնահարումը։ Այսօր առավոտյան ժամը 6-ից մինչև վաղը առավոտյան ժամը 6-ը չեն աշխատի ռադիո և հեռուստաեթերներ չեն լինի, ինչպես նաև լրատվական կայքերի մեծ մասը։ Արհմիությունների տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ 1 տարում կառավարության ու գործատուների հետ բանակցությունները ոչինչ էլ չտվեցին։

Նմանատիպ նյութեր