Վրաստանում գործադուլ են սկսել ոսկու արդյունահանման ոլորտի աշխատողները
Այսօր առավոտվանից Վրաստանի Բոլնիսիի շրջանի Կազրեթի գյուղում գործադուլ են սկսել RMG Copper և RMG Gold ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերության բոլոր աշխատողները:
Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ցուցարարաները պահանջում են վերականգնել իրենց հաստիքներում աշխատանքից հեռացված 180 աշխատողներին:
Նրանք հայտարարել են, որ չեն դադարեցնելու ցույցերը և ամեն օր ցույցի են ելնելու այնքան ժամանակ, մինչև որ իրենց գործըկերները կրկին աշխատանք ունենան նշված ընկերությունում:
Ընկերության ղեկավարությունն իր աշխատողներին աշխատանքից հեռացնելը պատճառաբանել է ընկերության ֆինանսական ճգնաժամով: