211652_close_icon
views-count2334 դիտում article-date 17:45 24-09-2017

Մեքսիկայի ափերին ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայի ափերին գրանցվել է հերթական երկրաշարժը, որի ուժգնությունը սեյսմոլոգները գնահատել են 5,7 մագնիտուդ։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական միջերկրածովյան սեյմսոլոգիական կենտրոնը։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղի ժամանակով ժամը 10։06-ին, օջախը գտնվել է Չյապաս նահանգի Պարեդոն քաղաքից 51 կմ դեպի հարավ ընկած հատվածում, հիպոկենտրոնը գտնվել է 60 կմ խորության վրա։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեքսիկայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկկրաշարժը մեծ ավերածություններ է գործել, իսկ զոհերի թիվը, վերջին տվյալներով՝ հասել է 305-ի։ Հզոր ցնցմանը հետևել են 5,8 և 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկաշարժեր։

Նմանատիպ նյութեր