211652_close_icon
views-count9492 դիտում article-date 13:04 23-09-2017

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, որտեղ հանդիպումներ կունենա Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի եւ արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:

Նմանատիպ նյութեր