211652_close_icon
views-count60817 դիտում article-date 15:14 22-09-2017

Վերնիսաժում աղմկահարույց կրակոցների ու սպանության փաստով հետախուզվողներից մեկին հայտնաբերել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Լոռու և Կոտայքի մարզային վարչություննների, ինչպես նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Կոտայքի մարզում հայտնաբերվել է 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 14-ին Երևանի Վերնիսաժի հարևանությամբ գտնվող «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրի մոտ տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների և սպանության փաստով։ Մյուս հետախուզվողներ՝ 35-ամյա Ալբերտ Բլբուլյանին ու 33-ամյա Արմեն Կարադավիդովին հայտնաբերելու ուղղությամբ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը կատարում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/15/1077404/]հայտնել էինք[/url], որ ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները պարզել էին սեպտեմբերի 14-ին Երևանում՝ «Վերնիսաժի» հարևանությամբ, տեղի ունեցած հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում էին Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ՝ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 35-ամյա Ալբերտ Բլբուլյանը և Ալավերդի քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Կարադավիդովը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննչական գլխավոր վարչությունը նրանց նկատմամբ հայտարարելու էր հետախուզում, եթե մինչ այդ, նրանք չհայտնաբերվեին կամ մեղայականով չներկայանային իրավապահ մարմիններին։ Հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվել էին օպերատիվ խմբեր՝ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանի, 6-րդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանի, Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի և Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մինչև կրակոցներ արձակելը, նշված անձինք դեպքի վայրում դարանակալել էին Volkswagen Jetta մակնիշի 34 VV 870 համարանիշի ավտոմեքենայի մեջ և երբ տեսել էին, որ իրենց զոհերը դուրս են գալիս «Թուֆենկյան» հյուրանոցից, նրանք իջել էին ավտոմեքենայից և կրակոցներ արձակել։ Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին 25-ից ավելի 5.45 մմ կրակված պարկուճներ, 4 հատ 9 մմ կրակված պարկուճներ, «ԱԿ 47» տիպի ինքնաձիգ՝ դատարակ պահունակով, ինչը ենթադրում էր, որ այն ամբողջովին կրակել են, և «Մակարով» տեսակի 3 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ։ Կրակոցների արդյունքում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչ՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը «աջ բազկի ստորին երրորդի հրազենային վնասվածք և կրծքավանդակի առաջնային պատի շոշափվող վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի բնակիչ՝ 43-ամյա Գագիկ Մոսինյանը տեղում մահացել էր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր