211652_close_icon
views-count6347 դիտում article-date 20:30 21-09-2017

Ստեփանակերտում կրկին հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք կկազմակերպվի. կժամանի նաև հնդիկ պարուհի

Սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտում տեղի կունենա հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ցուցահանդես-վաճառքի կազմակերպման պատասխանատու, «Dreams» ընկերության տնօրեն Նավադ Անսարին ասել է, որ վաճառքում ձևավորվելու է շուրջ 25 տաղավար` 16 հնդիկ գործարարի մասնակցությամբ: «Տաղավարներում ներկայացված է լինելու հնդկական կահույքի, զարդերի, հագուստի, անկողնային պարագաների, սննդի և դիմահարդարման պարագաների բազմազան տեսականի»,- ասել է Ն. Անսարին և հավելել, որ այն գործելու է մինչև հոկտեմբերի 3-ը: Ն. Անսարին նշել է նաև, որ տարեցտարի արցախցիների կողմից հնդկական ապրանքատեսականու նկատմամբ զգալի հետաքրքրություն է նկատվում: «Արդեն երրորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսի նորույթներից կլինի հնդիկ պարուհու և դհոլահարի ներկայացումները, ովքեր կփորձեն տոնական բարձր տրամադրություն հաղորդել մասնակիցներին ու այցելուներին, ինչպես նաև ցանկացողներին կսովորեցնեն հնդկական պարեր»,-տեղեկացրել է Ն. Անսարին: Նշենք, որ հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառքը կազմակերպվելու է Ստեփանակերտի Տիգրան Մեծի 10 հասցեում (հարկային ծառայության շենքի հարևանությամբ): [url=http://artsakhpress.am/arm/news/72906/stepanakertum-krkin-hndkakan-apranqneri-cucahandes-vatcharq--kkazmakerpvi-kzhamani-naev-hndik-paruhi.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր