211652_close_icon
views-count14666 դիտում article-date 11:46 21-09-2017

«Ռեալը» սենսացիոն պարտություն կրեց և չկարողացավ համաշխարհային ռեկորդ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում խոշոր անակնկալ գրանցվեց. Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Բետիսին»: Ընդ որում, հյուրերը հաղթական գնդակը խփեցին ավելացված ժամանակում: Մադրիդյան ակումբը 25 հարված կատարեց մրցակցի դարպասին, սակայն ֆանտաստիկ խաղ անցկացրեց հյուրերի դարպասապահ Անտոնիո Ադանը: Այսպիսով, «Ռեալին» ընդամենը մեկ քայլ չբավականացրեց, որպեսզի պատմական ռեկորդ սահմանի: Թիմը կրկնեց, բայց չգերազանցեց բրազիլական «Սանթոսի» ռեկորդը, որը 1961-ից 1963 թվականներին գոլ էր խփել 73 խաղում անընդմեջ: Նշենք, որ այս պարտությունից հետո «Ռեալը» 8 միավորով Պրիմերայում ընթանում է 7-րդ տեղում՝ 7 միավորով զիջելով «Բարսելոնային»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր