211652_close_icon
views-count45564 դիտում article-date 18:41 20-09-2017

Արտակարգ իրավիճակ Երևանում. 7 տարի է՝ սեփական տան բնակիչները ապրում են վախը սրտներում, որ մի օր իրենց տունը հարևանի պատճառով չփլվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մոտ 7 տարի է՝ խիստ արտակարգ և վտանգավոր իրավիճակ է տիրում Երևան քաղաքի Արագածի 70/3 տանը: Լարիսա Այվազյանին պատկաող տունը գնվել է 2006 թվականին և որոշ ժամանակ հետո այնտեղ սկսկել են ապրել ընտանիքով: Իրենց հարևանությամբ գտնվող տունը պատկանել է Լարիսայի ամուսնուն՝ Հովիկ Սուքիասյանին և վաճառվել է, որի սեփականատերերն էլ հենց ստեղծել են նման վտանգավոր իրավիճակ: 2010 թվականի մայիսին ամուսիններով տանից դուրս են եկել և երեկոյան վերադառնալով նկատել, որ տունը հարևանները՝ շինարարական աշխատանքեր իրականացնելու նպատակով, անօրինական կերպով քանդել են: Այդ ժամանակ խոստացել են, որ առաջինը Լարիսային պատկանող տունը պետք է կառուցեն, նոր իրենցը, սակայն խոստումը մնացել է օդի մեջ, իսկ իրենք կառուցել են մի քանի հարկանի առանձնատուն՝ կատարելով շիանարարական կոպիտ խախտումներ: Տարեց ամուսինները մինչև օրս փորձել են հարցին ամեն կերպ լուծում գտնել, որպեսզի տունը մի օր չփլվի, իսկ մեղավորներին պատասխանատվության ենթարկեն, սակայն բոլոր ջանքերը անցել են ապարդյուն: Ամուսիններին հարևանները ամեն անգամ պատասխաել և շարունակում են նման կերպ պատասխանել, որ իրենք կարող են վարվել այնպես, ինչպես ուզում են ու դրա համար ոչ մեկ չի կարող իրենց պատասխատավության ենթարկել: Այսօր փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որի համար պատասխանատու են հատկապես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պատասխանատուները: Տան հարավային և արևելյան պատերը բացակայում են, տանիքը հենված է ծեփի վրա, անձրևաջրերը լցվում են ուղիղ տան մեջ և չի բացառվում, որ մի օր էլ այն վերջնականապես կփլվի: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր