211652_close_icon
views-count2995 դիտում article-date 15:46 20-09-2017

Էդվարդ Նալբանդյանը և Կանադայի ԱԳ նախարարը Նյու Յորքում անդրադարձել են հայ-կանադական ակտիվ քաղաքական երկխոսությանը

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպեց Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդի հետ: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-կանադական ակտիվ քաղաքական երկխոսության օրակարգի, առևտրատնտեսական կապերի առավել խթանման վերաբերյալ։ Նախարարներն անդրադարձան տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերին։ Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստիա Ֆրիլանդը անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, հաջորդ տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Նմանատիպ նյութեր