211652_close_icon
views-count4826 դիտում article-date 20:17 19-09-2017

«Մարիա» փոթորիկը Կարիբյան ավազանում հասել է վտանգավորության ամենաբարձր աստիճանին

Կարիբյան կղզիներում մոլեգնող «Մարիա» փոթորիկը հասել է վտանգավորության 5-րդ` ամենաբարձր աստիճանին: Այդ մասին գրում է Interfaxs-ը: Ցիկլոնի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել Գվադելուպեում, Դոմինիկայում, Սենտ Կիտսում, Նևիսում, Մոնսերատում և Մարտինիկում: Ինչպես հայտնում է աղբյուրը` քամու արագությունը հասնում է 257 կիլոմետր ժամվա և հետագայում կարող է աճել: Ավելի վաղ «Իրմա» փոթորկի հետևանքով Կարիբյան կղզիներում և ԱՄՆ-ում մահացել էր ավելի քան 80 մարդ:

Նմանատիպ նյութեր