211652_close_icon
views-count7529 դիտում article-date 21:54 17-09-2017

Մարսելում կինը աղաթթու է լցրել ամերիկացի զբոսաշրջիկների վրա

Մարսելի կայարանում կինը աղաթթու է լցրել ամերիկացի զբոսաշրջիկ կանանց վրա: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 11-ն Saint-Charles կայարանում, որտեղ 4 ամերիկուհիները սպասել են Փարիզ մեկնող գնացքին: Դեպքի հետևանքով տուժած 2 ամերիկուհիները՝ 20 և 21 տարեկան, տեղափոխվել են հիվանդանոց: Աղաթթու լցնող 41-ամյա կինը ձերբակալվել է: Ոստիկանները հայտարարել են, որ ձերբակալվածը չի բացականչել որևէ ահաբեկչական սպառնալիք:

Նմանատիպ նյութեր