211652_close_icon
views-count105618 դիտում article-date 20:57 16-09-2017

Արտակարգ դեպք Արտաշատում. Քոլեջի 15-ամյա ուսանողը դանակահարել է քոլեջի 16 և 18-ամյա ուսանողների

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ` սեպտեմբերի 15-ին Արտաշատի Բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով: Ժամը 12:00-ին նշված Բժշկական կենտրոնից հայտնել են, որ աջ նախաբազկի շրջանի կտրված - պատռված վերք, ձախ բազկի, նախաբազկի հոդի շրջանում կտրված - պատռված վերք ախտորոշմամբ, և Կրծոսկրի շրջանի աջ կողմի ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ վիրավորներն են Արտաշատ քաղաքի բնակիչներ 16-ամյա Վոլոդյա Հ-ն և 18-ամյա Ալբերտ Մ-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով` Արտաշատի ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցի 156 շենքի մոտից, որտեղ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրանց դանակով հարվածել է Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 15-ամյա Էրիկ Պ-ն, ով հայտնաբերվել է և տեղափոխվել Ոստիկանության Արտաշատի բաժին, իսկ հետո հանձնվել է ծնողներին: Գ. Շամշյանի տեղեկություններով` վիրավորներից Վոլոդյա Հ-ն սովորում է Արարատի մարզի տարածաշրջանային քոլեջի 1-ին կուրսում, Ալբերտ Մ-ն և էրիկ Պ-ն նույնպես ուսանողներ են: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր